15:36   24-11-2022
Image Description
Գործադիրը փոփոխություն է առաջարկում հարկային օրենսգրքում
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել Կառավարության առաջարկով:

Օրակարգում 5 հարց է, որոնք քննարկվելու են 24-ժամյա ընթացակարգով: Նախագծերից մեկով գործադիրն առաջարակում է փոխել հարկային օրենսգիրքն ու ակցիզային դրոշմավորումից ազատել Հայաստան ներմուծվող ու վերարտահանվող ապրանքները:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ եթե տվյալ ապրանքը մեր երկրում չի սպառվելու, դրանք դրոշմավորելու կարիք չկա: Նրա խոսքով՝ սահմանվելու է նաև ներմուծման ժամանակ ակցիզավորման հարկի որոշակի վերադարձ:

Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) -  Եթե այդ ապրանքները ՊԵԿ-ի հսկողությամբ ներմուծվելու, հետո էլի նույն հսկողությամբ վերարտահանվելու են, այս պարագայում բնավ իմաստ չկա նախ՝ տպագրել այդ դրոշմանիշները, տրամադրել տնտեսվարող սուբյեկտների, ապա դրանք փակցված վիճակով արտահանել:

Loading...