11:31   25-11-2022
Image Description
Դաշնակից երկրի դեմ հարձակման դեպքում Ճապոնիան կարող է հարվածել հակառակորդի բազաներին
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի զինված ուժերը պոտենցիալ հակառակորդի տարածքում գտնվող բազաներին կարող են հրթիռային հարված հասցնելու թույլտվություն ստանալ ոչ միայն ուղիղ ագրեսիայի, այլեւ դաշնակից երկրի դեմ հարձակման դեպքում։ Այս հարցն այժմ մշակվում է անվտանգության ապահովման ոլորտի հիմնական փաստաթղթերի վերանայման շրջանակում, տեղեկացրել է Sankei Shimbun  թերթը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Պոտենցիալ հակառակորդի տարածքին հարվածներ հասցնելը՝ դաշնակից երկրի դեմ հարձակման դեպքում, ըստ այդ տվյալների, կթույլատրվի Ճապոնիայի գոյության անմիջական սպառնալիքի ծագման դեպքում։ Թերթի տվյալներով՝ այս հարցը կառավարությունում ակտիվորեն քննարկվում է։ Ճապոնիան մեկ լիարժեք ռազմական դաշնակից ունի՝ ԱՄՆ-ը։ Միեւնույն ժամանակ, ձեւակերպվում է Ավստրալիայի հետ պաշտպանական համագործակցության նման համակարգը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։Ճապոնիայի վարչապետին կից փորձագետների խորհուրդը պաշտոնապես խորհուրդ է տվել հինգ տարվա ընթացքում ստեղծել պոտենցիալ, որը ճգնաժամային իրավիճակում թույլ կտա հարվածել հակառակորդի տարածքին։ Mainichi թերթը տեղեկացրել է, որ այդ նպատակով դիտարկվում է մեծ հեռահարության ցամաքային հրթիռների տեղակայման հարցը երկրի հարավ-արեւմուտքի առանձին կղզիներում, որտեղ Տոկիոն  տարածքային վեճ ունի Չինաստանի հետ։ Դրանք կարող են տեղակայվել նաեւ Ֆուձի լեռան մոտ, երկրի կենտրոնում եւ ամենահյուսիսային՝ Հոկայդո կղզում, որն անմիջականորեն մոտ է Ռուսաստանին։

Loading...