12:11   25-11-2022
Image Description
Պենտագոնը հրաժարվել է ներկայացնել Ուկրաինային լրացուցիչ 37,7 մլրդ դոլարով ֆինանսավորելու հարցապնդման մանրամասները
Թողնել մեկնաբանություն

Պենտագոնը հրաժարվել է ներկայացնել Ջո Բայդենի վարչակազմի՝ Ուկրաինային 37,7 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորման հարցապնդման մանրամասները, հարցապնդում, որի համաձայն՝ Ուկրաինային աջակցության ընդհանուր գումարը փետրվարին պատերազմն սկսելու պահից գերազանցում է 100 մլրդ դոլարը, տեղեկացրել է Fox News-ը։

Անցած շաբաթ Սպիտակ տունն ավելի շատ փող էր խնդրել։ Նամակում նշվել էր, որ պահանջվող 37,7 մլրդ դոլարից 21,7 մլրդ-ն տրամադրվելու է «Ուկրաիանայի համար սարքավորումներին, պաշտպանության նախարարության պաշարների համալրմանը» եւ այլն։Բայց երբ Պենտագոնին հարցրել են, թե այդ գումարի որ մասն է ուղղվելու ամերիկյան պաշարների համալրմանը, նա հրաժարվել է պատասխանել։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե այդ 21,7 մլրդ-ի որ մասն է տրամադրվելու ԱՄՆ պաշարների համալրմանը»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

Վարչակազմը ստիպված է լինելու ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել Կոնգրեսին՝ մինչ օրենքի ընդունումը, որով թույլ կտրվի ավելացնել ծախսերն Ուկրաինայի համար։ Օրինակ, Ուկրաինայի ֆինանսավորման մասին առաջին օրինագիծը նախատեսում էր 40 մլրդ դոլարի ծախսեր։ Դրանցից 6 մլրդ-ն օգտագործվել է Ուկրաինային զենք, հանդերձանք, լոգիստիկ աջակցություն, ուսուցում եւ այլ ուղիղ օգնություն ցուցաբերելու համար, իսկ 9 մլրդ-ն տրամադրվել է ԱՄՆ-ում զենքի պաշարների համալրմանը։

Օրենսդիրները շահագրգռված են, որպեսզի համալրվեն ԱՄՆ զենքի պաշարներն այն բանից հետո, երբ երկիրը սպառել էր սեփական պաշարները՝ օգնելով Ուկրաինային։

Հոկտեմբերին գործին ծանոթ աղբյուրները տեղեկացրել էին, որ ավելի դժվար է լինելու Ուկրաինա ուղարկել բարձրակարգ սպառազինություն՝ HIMAR հրթիռային կայանքներ, Javelin հակատանկային հրթիռներ եւ այլն, որովհետեւ ներքին պաշարները շատ քիչ են։

Loading...