14:05   25-11-2022
Image Description
Աբխազիայում գտնում են, որ Եվրոպայի կողմից ՌԴ անձնագրերի չճանաչումը հակասում է միջազգային իրավունքին
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի որոշումը ռուսական անձնագրերը չճանաչելու վերաբերյալ, որոնք տրվել են Ռուսաստանի նոր տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում, լիովին հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Սուխումում լրագրողներին հայտարարել Է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Միևնույն ժամանակ նա նշել Է, որ այդ որոշումը «չի ազդում անկախ ինքնիշխան աբխազական պետության ամրապնդման ուղեգծի վրա»: Նրա խոսքով՝ պաշտոնական Սուխումը «եվրոպական կառույցների հետ երկխոսության ընթացքում կձգտի հասնել նախևառաջ Աբխազիայի Հանրապետության քաղաքացու ազգային անձնագրի ճանաչման»:

Loading...