16:55   25-11-2022
Image Description
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Մարտունիում ու Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի Ծմակեն տակ կոչվող տեղամասում «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
 
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
 
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ, խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
 
Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:
 

Loading...