16:58   25-11-2022
Image Description
Քիշնևում ներկայացվել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը
Թողնել մեկնաբանություն

2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։

Loading...