18:25   25-11-2022
Image Description
Առաջիկա մեկ տարում ծրագրվում է Հայաստանում բացել Կանադայի դեսպանատուն. Հասմիկ Հակոբյան
Թողնել մեկնաբանություն

Կանադայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց Երևանում հյուպատոսության բացման մասին, որը այցելուների համար բաց կլինի 2022 թ. դեկտեմբերի 15-ից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: 
 
«Սա Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների զարգացման գործում առանցքային ու կարևոր քայլ է:
 
Նշեմ նաև, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ծրագրվում է Հայաստանում բացել նաև Կանադայի դեսպանատուն»,- գրել է նա։
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում:

Loading...