18:29   25-11-2022
Image Description
Ալիևը խոստացել է պաշտպանել Իրանում բնակվող ազերիներին
Թողնել մեկնաբանություն

«Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Իրանում բնակվող ազերիների պաշտպանությանը և հաստատել, որ Բաքուն միշտ արձագանքելու է հակաադրբեջանական քայլերին: Այսպես նա մեկնաբանել է իրանական հերթական զորավարժությունները երկրի սահմանին։

«Մենք միշտ արձագանքել ենք և արձագանքելու ենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինի հայտարարություն, թե գործողություն։ Մեզ դրդեցին զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ազերիների աշխարհիկ վեկտորի զարգացումը։ Նրանք մեր ազգի մի մասն են»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ Իրանը երբեք մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություն չէր անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Ավելին, ըստ Ալիևի, Բաքվի հասցեին երբեք այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել։

Loading...