14:29   26-11-2022
Image Description
ԵՄ-ն չպետք է դառնա «վարկային միություն». Սիյարտո
Թողնել մեկնաբանություն

Բուդապեշտը դեմ է, որ Եվրամիությունը դառնա «վարկային միություն» Ուկրաինայի համար՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։

«Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը չի ստեղծվել, որ դառնա «վարկային միություն»: Այդ մասին նախկինում խոսք չի եղել»,- ասել Է դիվանագետը։ Սիյարտոն նաև բացահայտ սուտ է անվանել լուրերը, թե Հունգարիան իբր ժամանակին արգելափակել է Եվրամիության օգնությունն Ուկրաինային։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը պատրաստ է Կիևին օգնություն ցուցաբերելու երկկողմ համաձայնագրերի, այլ ոչ թե համաեվրոպական վարկերի հիման վրա։ Նա հորդորել է ԵՄ մյուս երկրներին էլ հետևել այս տրամաբանությանը և ընտրել Ուկրաինային օգնելու ավելի հեշտ ճանապարհ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային Եվրամիության կողմից 2023 թվականի համար մինչև 18 մլրդ եվրո գումարի օգնության փաթեթին:

Համաեվրոպական այդ վարկի շրջանակում Հունգարիան Ուկրաինային կհատկացնի 187 մլն եվրո

Loading...