09:55   28-11-2022
Image Description
Լեհաստանում ուկրաինացի փախստականների զանգվածային թունավորում է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան քսան ուկրաինացի փախստականներ թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են Լեհաստանի Գլուխոլազի քաղաքում, հաղորդում է inPoland պորտալը , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տուժել են հիմնականում երկուից մինչև 16 տարեկան երեխաներ։ Ընդհանուր առմամբ թունավորվել է 23 մարդ՝ ութ մեծահասակ և 15 երեխա»,- ասվում է նյութում։ Ըստ տեղի բժիշկների խոսքը դասական սննդային թունավորման մասին է,  սակայն  լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ չկան։ Տուժածների վիճակը կարելի է գնահատել բավարար, ասել է բժիշկներից մեկը պորտալի մեկնաբանությունում։
Միաժամանակ Լեհաստանի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ դա նորովիրուսային վարակ է։
Փետրվարից Լեհաստան ժամանած Ուկրաինայի 7,7 միլիոն քաղաքացիներից 1,3 միլիոնը մնում է հանրապետության տարածքում։

Loading...