13:31   28-11-2022
Image Description
Զելենսկին նշել է, թե որտեղ է այս պահին ամենաբարդ իրավիճակը ճակատում
Թողնել մեկնաբանություն

Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, թե Ուկրաինայի որ մարզում է նոյեմբերի 25-ի դրությամբ իրավիճակն ամենաբարդը, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

«Իրավիճակը ճակատում մնում է շատ բարդ։ Ամենից շատ՝ Դոնետչինայում, ինչպես եւ նախորդ շաբաթներին»,- նշել է նա երեկոյան տեսաուղերձում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին տոկունության համար։

«Անում եւ անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամրացնենք մեր պաշտպանությունը։ Անում եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք այս ահաբեկչական պատերազմի համար։ Որպեսզի հասնենք այս արդյունքներին, այս շաբաթ կարեւոր քայլեր կարվեն»,- ասել է պետության ղեկավարը։

Loading...