15:27   29-11-2022
ԱՏՁՄ-ն փոխել է ուղեծիրը. Կարեն Վարդանյանի դրած հիմքերը քանդվում են. «Թարմ ուղեղով»՝ Վահագն Պողոսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

ԱՏՁՄ կառույցը, որը աշխատում է պետության անունից, տարիներ շարունակ ծառայել է ՀՀ-ին: Այդ ուղեծիրը սահմանել էր կառույցի տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս գաղափարախոսության հիմքում էր, որ ստեղծվեցին «Արմաթ» լաբորատորիները: Գլխավոր նպատակն էր կրթել ու դաստիարակել պետականկենտրոն և տեխնոլոգիապես զարգացած սերունդ: Կրթական կոմպոնենտը, փաստացի, առաջնային էր: Ընկերությունը այդ բեղուն ժամանակաշրջանում ծրագրին միացավ նաև «Ինստիգեյթ» ընկերությունը: Արդյունքում ծնվեց նաև «Իրական դպրոցը»: Այսօր, սակայն, Իրական դպրոցի համահիմնադիր Վահագն Պողոսյանը լքում է կառույցը: Հստակ է` այս պատերի ներսում գործ չի արվում: Տասնյակ տարիներ առաջ կարծրացած խոսքը, թե ամեն մարդ պետք է իր գործն անի, այսօր ավելի քան արդիական է նրանց համար: Այս հեռացումը, սակայն, ըստ Վահագն Պողոսյանի` չպետք է ընկալել որպես պարտություն:

Loading...