09:49   30-11-2022
Image Description
Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Թողնել մեկնաբանություն

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր։ Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ այցելել է Մեղրու հիմնանորոգվող մանկապարտեզ, որտեղ աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով։Ռոբերտ Ղուկասյանը շրջել է 240 երեխայի համար նախատեսված ՆՈՒՀ-ի մասնաշենքերում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին ու դրանց որակին։Մեղրու մանկապարտեզում այժմ ներքին հարդարման ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Լուծվել է նաև երեխաներին անհրաժեշտ գույքի հարցը, որը հիմնանորոգման ավարտից հետո կհատկացվի մանկապարտեզին։

Loading...