15:35   30-11-2022
Image Description
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի վրա չեն ազդել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։ 

«Մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, ունենք ԵԱՏՄ-ի ներսում աշխատելու մանդատ։ Այսինքն, մեր գործընկերները ԵԱՏՄ անդամ երկրներն են, իսկ նրանք իրար նկատմամբ ոչ մի պատժամիջոց չեն կիրառում։ Հիմնադրամի գործունեության ընթացքում չենք զգում պատժամիջոցների բացասական հետևանքները», - նշեց նա։

Loading...