15:40   01-12-2022
Շոփինգ տոն. առևտրի կենտրոնները պետք է լավ պատրաստվեն. «Միքս մարքեթինգ»
Թողնել մեկնաբանություն

Սև ուրբաթը վերջին տարիներին դարձել է ամենասպասված «տոնը» շոփինգի սիրահարների համար: Երեք օր զեղչեր, մեծ վաճառքներ, հերթեր դրամարկղերի մոտ: Իրականում խաբեության զոհ չդառնալու համար կարևոր է խոշորացույցի տակ առնել երեք հանգամանքներ: Նախ գնորդները պետք է ուշադիր լինեն զեղչերի տոկոսներին: Իրատեսակա՞ն են արդյոք, թե՞ ոչ: Նախապես պլանավորեն գնումները` ինչ և որտեղից պետք է գնել և հնարավորինս խուսափեն հերթերի մեջ հայտնվելուց: Սրանք թերևս կառավարվում են հենց վաճառակետերի կողմից, և հարկ է նշել, որ պետք է հաճախորդի հետ անկեղծ լինել և այդ օրերը օգտագործել որպես ձեռքբերում թե՛ ձեր, թե՛ գնորդի համար: Պատրաստվեք վաճառքների` չխախտելով հանրության շահերը:

Loading...