09:42   02-12-2022
Image Description
Պուշկինոյի դպրոցը կառավարությունից 10 համակարգիչ է նվեր ստացել
Թողնել մեկնաբանություն

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլետիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում:

Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնել են դպրոցին:

– Ավելի լավ միջավայրում կրթություն ապահովելու նպատակով՝ կառավարությունը նոր համակարգիչներով է համալրել ձեր դպրոցը, բարով վայելեք, և օլիմպիադաներում թող փայլեն ձեր աշակերտները,- ուսուցիչներին ուղղված իր խոսքում ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես գյուղական դպրոցների խնդիրները մշտապես կառավարության և մարզպետի ուշադրության կենտրոնում են:

Պուշկինոյի հիմնական դպրոցի տնօրեն Նարեկ Նազարյանը նշել է, որ դպրոցում սովորում է 45 աշակերտ: Նրա հավաստմամբ՝ դպրոցի աշակերտներից շատերն են հետաքրքրված նորագույն տեխնոլոգիաներով:

Ստացված համակարգիչներից 5-ը տեղադրվել են ինֆորմատիկայի դասասենյակում, 5-ը՝ Արմաթ լաբորատորիայում:

– Վարչապետի այցը հաճելի և օգտակար անակնկալ էր մեզ համար, – ասել են Պուշկինոյի դպրոցի աշակերտները:

Loading...