09:45   02-12-2022
Image Description
127 մլն 634 հազար դրամ՝ Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինսավորման համար
Թողնել մեկնաբանություն

127 մլն 634 հազար դրամը սուբվենցիոն 3 ծրագրի կառավարության համաֆինանսավորման գումարն է։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն (38 հենասյուն) և Գառնառիճ (21 հենասյուն) բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 285 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 10 մլն 340 հազար դրամ (60%)։ Ծրագրի արդյունքում տեղադրվել է 59 հենասյուն՝ 1,77 կմ երկարությամբ։

«Անի համայնքի բնակավայրերի ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն էլ կազմել է 211 մլն 164 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմել է 81 մլն 361 հազար դրամ (40%)։ Ծրագրի արդյունքում կառուցվել է 1226 մ ճանապարհ։

«Անի համայնքի Քարաբերդ բնանավայրի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար խողովակաշարի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 մլն 363 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմել է 35 մլն 933 հազար դրամ։ Ծրագրի արդյունքում անցկացվել է 4714 մ պոլիէթիլենային խմելու ջրի խողովակաշար։

Loading...