09:46   02-12-2022
Image Description
ՆԱՏՕ-ի խնդիրն է կանխել ռազմական գործողությունների դուրս գալը Ուկրաինայի սահմաններից. Ստոլտենբերգ
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի խնդիրն է կանխել ռազմական գործողությունների դուրս գալը Ուկրաինայի սահմաններից։ Այս մասին Բեռլինի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկը փետրվարի 24-ին անակնկալ չէր Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար. արևմտյան հետախուզությունը նախազգուշացրել էր դրա մասին:

Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, քանի որ դա «Եվրոպայում խաղաղության և անվտանգության միակ գրավականն է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Ուկրաինային աջակցելով՝ արևմտյան պետությունները բարձր գին են վճարում. բարձրանում են պարենի և էներգիայի գները։

Loading...