10:31   02-12-2022
Image Description
Արդարադատության փոխնախարարը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի համակարգողներին ներկայացրել է Հայաստանում իրականացված ծրագրերը
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առցանց եղանակով մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի համակարգողների հերթական հանդիպմանը: «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովը ԱՄՆ միջազգային կարևորագույն այն նախաձեռնություններից է, որի նպատակն է հաղթահարել ժողովրդավարություններին սպառնացող վտանգները: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի հանձնառությունների շրջանակում վերջին եռամսյակում իրականացված ծրագրերը: Գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրները ներկայացրել են իրենց տեսակետները «Հանուն ժողովրդավարության» հռչակագրի վերաբերյալ:
 
Այս անգամ գագաթնաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը»,- նշված է գրառման մեջ:

Loading...