11:49   02-12-2022
Image Description
Հայ-իսպանական միջպետական հարաբերություններին և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարներն են ներկայացվել ԵՊՀ իսպանախոս ուսանողներին
Թողնել մեկնաբանություն

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը և դեսպանության երրորդ քարտուղար Ժենյա Գյուլբանգյանը հեռավար ձևաչափով դասախոսությամբ են հանդես եկել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի իսպանախոս ուսանողների համար, այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Դեսպան Ավետիսյանն անդրադարձ է կատարել հայ-իսպանական միջպետական հարաբերություններին և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարներին։ Ժ. Գյուլբանգյանը ներկայացրել է դիվանագիտական ծառայության առանձնահատկություններն ու դեսպանության և դիվանագետի հիմնական գործառույթները։
Դասախոսություններին հաջորդել է ուսանողների հետ շփումը՝ հարցուպատասխանի ձևաչափով։

Loading...