15:06   02-12-2022
Image Description
Ռուսաստանը պատրաստ Է անցկացնել Էրդողանի և Ասադի հանդիպումը. Բոգդանով
Թողնել մեկնաբանություն

Մոսկվան միջնորդություն չի պարտադրում Անկարային և Դամասկոսին, բայց եթե մեզ խնդրեն, ապա պատրաստ ենք անցկացնել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ,ՌԻԱ Նովոստիե գործակալությանը հայտարարել Է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը: «Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնում և ասում, որ դա ճիշտ կլիներ, բայց առայժմ քաղաքական մակարդակով կոնկրետ աշխատանք չի տարվում: Առայժմ նման պլաններ չկան», - ասել Է  Բոգդանովը: Նա հայտնել է, որ Ռուսաստանը դրականորեն կարձագանքի, եթե կողմերը հանդիպելու ցանկություն հայտնեն:

«Ամեն բան կախված Է կողմերի ցանկությունից, իսկ մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում: Եթե մեզ խնդրեն այդ մասին, և Անկարայի ու Դամասկոսի մեր գործընկերները նման շահագրգռություն ունենան, ապա, իհարկե, մենք կարձագանքենք դրականորեն», - նշել Է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Թուրքիայի և Սիրիայի գագաթնաժողովի համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին առաջին անգամ նոյեմբերին վերջին հայտարարել Էր Սիրիայի խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ,ՌԻԱ Նովոստիե-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել Էր, որ այդպիսի հանդիպումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, բայց «այն պետք Է համապատասխան ձևով նախապատրաստված լինի, դրա համար պետք Է ձևավորվեն որոշակի պայմաններ»:

Loading...