15:10   02-12-2022
Image Description
ԱՄՆ-ը բանակցություններ Է սկսել Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող NASAMS ՀՕՊ համակարգերն Ուկրաինային փոխանցելու շուրջ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին բանակցություններ Է վարում Մերձավոր Արևելքի մի քանի երկրների հետ «երկիր-օդ» դասի NASAMS հրթիռային համակարգերն Ուկրաինա տեղափոխելու շուրջ, հայտնել Է Raytheon Co. արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Գրեգ Հեյսը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մերձավոր Արևելքում տեղակայված են NASAMS համակարգեր:

ՆԱՏՕ-ի գծով մեր առանձին դաշնակիցները, ինչպես նաև մենք ինքներս աշխատում ենք Մերձավոր Արևելքի մի քանի երկրների հետ, որոնք ունեն NASAMS-ներ. փորձում ենք ապահովել դրանց փոխանցումն Ուկրաինային», - ասել է նա: Ըստ Հեյսի՝ խնդիրն այն Է, որ ՀՕՊ համակարգերը Կիևին ուղարկվեն երեքից մինչև վեց ամսում, այնուհետև ԱՄՆ-ը հաջորդ 24 ամսվա ընթացքում դրանց փոխարեն Մերձավոր Արևելք կուղարկի նոր NASAMS համակարգեր: Նա նշել Է, որ NASAMS-ի ստեղծման համար կպահանջվի երկու տարի, քանի որ Էլեկտրոնային տարրերի և հրթիռային շարժիչների գնումները ժամանակ են պահանջում:

Նշվում է, որ ըստ Պենտագոնի հաշվետվությունների՝ մերձավորարևելյան երկու երկրներ՝ Օմանը և Կատարը, ԱՄՆ-ից ձեռք են բերել NASAMS համակարգեր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պենտագոնը Raytheon Technologies Co. ընկերության հետ կնքել է 1.2 մլրդ դոլարի պայմանագիր, որի շրջանակերում ևս 6 ,երկիր-օդե դասի NASAMS հրթիռային համակարգեր կարտադրվեն և կտրամադրվեն Ուկրաինային: Վաշինգտոնը հաստատել էր Կիևին 8 NASAMS հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք պետք է օգնեն հետ մղել ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածները: Ուկրաինան նոյեմբերին ստացել է այդ համակարգերից երկուսը: Մյուսները կուղարկվեն առաջիկա ամիսներին՝ արտադրվելուց հետո: Պայմանագիրը ներառում է նաև մարտկոցներ, անձնակազմի ուսուցում և լոգիստիկ աջակցություն:

Loading...