17:46   02-12-2022
Image Description
Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը եռօրյա այցով ժամանել է Վաշինգտոն՝ նշելու ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ավելի քան 200-ամյա պատմությունը: Սա Մակրոնի առաջին պետական այցն է Միացյալ Նահանգներ՝ 2021 թվականին Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Լրագրողի հարցին, թե ինչո՛ւ է Սպիտակ տան ղեկավարն ընտրել Մակրոնին՝ որպես առաջին պետական այց կատարող ղեկավարի, Բայդենը պատասխանել է՝ «որովհետև նա իմ ընկերն է»:

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները բազմաթիվ այլ թեմաներից հետո քննարկել են նաև պաշտպանութան և առևտրի հարցերը: Բայդեն-Մակրոն բանակցությունների հիմնական թեման էր նաև Ուկրաինան:

Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս հնարավոր են: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է երկու կողմի համար էլ ընդունելի լինի: Մակրոնը նաև  համոզմունք է հայտնել, որ ոչ ոք չպետք է խաղաղություն պարտադրի Կիևին:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Կիևին կօգնեն այնքան, որքան անհրաժեշտ է: Նրանք հաստատել են իրենց երկրների մշտական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, խոստացել են շարունակել Ուկրաինային քաղաքական, հումանիտար, տնտեսական և անվտանգության ոլորտում օգնություն տրամադրելը:

Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են ակտիվացնել նաև Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի և էներգետիկ համակարգի վերականգնման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումները:

Loading...