10:47   03-12-2022
Image Description
Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 2-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Loading...