12:32   03-12-2022
Image Description
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը նվազել է
Թողնել մեկնաբանություն

2022 թվականի հոկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 379 բնակարան, ընդ որում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների 8.4%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տվյալներից։ 

Մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ 13.5%-ով։ Նույն ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափը՝ 29.8% արձանագրվել է Կոտայքի, առավել ցածրը՝ 1.8-ական տոկոսներ՝ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում։

Loading...