12:02   07-12-2022
Image Description
«Հայաստան» խմբակցությունը կողմ է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմանը
Թողնել մեկնաբանություն

 Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը նոր գաղափար չէ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայացման սկզբից էլ այն քննարկվել է, որը վերաբերվում է ոչ միայն զինված ուժերի համալրմանը, այլ նաև անձնակազմի և սպառազինության խնդիրների լայն և համապարփակ խնդիրների լուծմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ելնելով մեր ժողովրդագրական խնդիրներից, դեռևս երկար ժամանակ խառը համալրման սկզբունք ուներ՝ և պայմանագրային, և ժամկետային ծառայություն։ Ակնհայտ է, որ երկար տարիներ պայմանագրային ծառայության ներդրման մեջ նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել։ Ուզում եմ տեղեկացնել, որ հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել։ Առաջինը՝ իրենց սահմանների պաշտպանությունը, համալրելով տվյալ տարածքների զորամասերըև երկրորդը՝ սոցիալական խնդիր են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ, նաև համապատասխան աշխատավարձ ստացել»,- ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայողը 6 ամիս ուսումնական գործընթացը անցնելուց հետո կարող է ընտրել պայմանագրային ծառայությունը։

«»Ես եմ»-ը, «Պաշտպան հայրենյաց»-ը զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու կետը պետք է լինեն։ Այս օրենսդրական փոփոխությանը «Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի»,- եզրափակեց Օհանյանը։

Loading...