14:10   07-12-2022
Image Description
Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ. Սեյրան Օհանյան
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները մի քանի խնդիր ունեն լուծելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«ՆախԹուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համագործակցությունը և պատրաստվածությունն են բարձրացնում՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Եթե զորավարժությունն անցկացվում է Հայաստանի և Իրանի սահմանին ու զորավարժության մասնակիցների խնդիրներից է լինում, օրինակգետեր անցնելըապա նշանակում է, որ այդ զորավարժություններն ուղղված են այն պետությունների դեմ, որոնք հարևան են Թուրքիային և Ադրբեջանին և խնդիրներ ունեն այս երկրների հետ։ Երկրորդն՝ ուժի ցուցադրումն է Հայաստանին և Իրանին։ Ակնհայտ է նաև, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում և Հարավային Կովկասում Թուրքիան է։ Հետևություն՝ Թուրքիայի զորավարժություններն ակնհայտորեն ուղղված են նաև Իրանի դեմ»,-ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝այդ իսկ պատճառով Իրանի ղեկավարությունն արդեն երկար ժամանակ հայտարարում է, որ տարածաշրջանում իր համար անընդունելի է որևէ սահմանի փոփոխություն, հատկապես՝ Սյունիքի մարզի հատվածում։

Սեյրան Օհանյանը կարևորում է հայ-իրանական բարեկամությունը՝ ընդգծելով, որ Իրանը բավական լուրջ դեր ունի այս տարածաշրջանում:

Պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, հատկապես Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն էև ցանկացած պահի կարող են մարտական գործողություններ սկսել։

«Այս պարագայում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը լուրջ եզրակացություն պետք է անի, մեր պետությունը լուրջ գնահատականներ պետք է տա ռազմաքաղաքական իրավիճակին: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ԶՈւ համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման համար: Դրանք պետք է կրեն պաշտպանական, ինչու ոչ՝ նաև կանխարգելման բնույթ»,- եզրափակեց Օհանյանը։


Loading...