16:47   07-12-2022
Image Description
Մոսկվան արձագանքել է ՌԴ-ին G20-ից դուրս մղելու առաջարկին, որը նախատեսված է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագծով
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնը պլանավորում Է Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մեծ քսանյակի (G20) հետ փոխգործակցության հարցում, ասվում Է ԱՄՆ բյուջեի նախագծին կից պարզաբանող նյութերում, որոնք դեկտեմբերի 6-ին հրապարակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի կողմից:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «(Փաստաթուղթը) նախատեսում Է «…» G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից, Ֆինանսական կայունության խորհրդից, Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայից և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության աշխատանքից Ռուսաստանի ներկայացուցիչներին հեռացնելու քաղաքականություն, ինչպես նաև պահանջում Է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ քաղաքականությունն առաջ մղելու համար», - նշվում Է տեքստում:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը, նշել է, որ G20-ը ոչ պաշտոնական գագաթնաժողով Է, որից Ռուսաստանին դուրս մղել հնարավոր չԷ: Կոսաչովը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող Է միայն ճնշում գործադրել կազմակերպիչների վրա, որպեսզի ՌԴ-ին չհրավիրեն հերթական հանդիպմանը: «Իրավաբանորեն G20-ը չի հանդիսանում ինստիտուցիոնալ միջազգային կազմակերպություն, որում գոյություն ունի պաշտոնական անդամակցություն:

Ինչպես հայտնի Է, դա միայն ոչ պաշտոնական գագաթնաժողով Է: Այդ իսկ պատճառով G20-ում չկան խիստ կանոններ, ընթացակարգեր կամ կանոնակարգեր: Որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության ճանապարհով», - ասել Է քաղաքական գործիչը: Հետևաբար, Կոսաչովի խոսքով, «Ռուսաստանին G20-ից հեռացնել հնարավոր չԷ»:

Loading...