11:14   08-12-2022
Image Description
Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. ԵԱՏՀ ղեկավարի ելույթը ԵԱՏՄ գագաթնաժողովին
Թողնել մեկնաբանություն

2022 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսությունում ուղղակի ներդրումների ծավալն զգալիորեն ավելացել Է: Այսօր Բիշքեկում կայացած Ներդրումային գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը.  փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Անցյալ տարվա համեմատությամբ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ի անդամ երկրներում օտարեկրյա ուղղակի ներդրումներն Էապես աճել են», – ասել Է նա:

Մյասնիկովիչի խոսքով՝ այդ ժամանակամիջոցում Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ կրկնակի, Ղրղզստանում՝ 1,9 անգամ:

Ինչպես կարծում Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, միջազգային փորձագետների բոլոր կանխատեսումներն այն մասին, թե ընթացիկ տարում ԵԱՏՄ-ի պետությունների միագումար համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկրճատվի 7-10 տոկոսով, չարդարացան:

«Ընդհակառակը, մենք տեսնում ենք ակտիվ աճ»,- նշել Է նա:

Մյասնիկովիչը հավաստիացրել է, որ ԵԱՏՄ-ում մեծ ուշադրություն են հրավիրում բիզնեսի աջակցությանը: Մասնավորապես, միությունում մաքսատուրքի վճարումից ազատված Է գրեթե 1300 անուն ապրանք, ինչը 2 միլիարդ դոլարի անուղղակի օժանդակություն է տրամադրել ձեռնարկատերերին:

Loading...