12:18   08-12-2022
Image Description
Գերմանիան մտադիր է լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից, նաև պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություների. Շոլց
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հուսով Է, որ ապագայում իր երկիրը կկարողանա լիովին հրաժարվել ռուսական Էներգակիրներից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Այժմ մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք երկարաժամկետ հեռանկարում անկախ դառնալու համար», - ասել է նա «Funke» մեդիա խմբի մեջ մտնող թերթերին տված հարցազրույցում:

Շոլցը վստահ Է, որ Գերմանիան հաջողությամբ կդիմակայի այս ձմռանը և կմնա ուժեղ արդյունաբերական տերություն: Նրա խոսքով՝ Բեռլինը ներմուծման նոր ուղիների հույս ունի: Միևնույն ժամանակ կանցլերն այն կարծիքին Է, որ ուկրաինական հակամարտությունից առաջ գոյություն ունեցող գներին հասնելն արդեն անհնար Է լինելու:

«Սկսած 2045 թվականից՝ մենք ցանկանում ենք կլիմայի տեսանկյունից չեզոք լինել և մեր Էներգիան արտադրել առանց բնական գազի, ածխի կամ նավթի», - ասել Է Շոլցը:

Նա նաև հայտարարել Է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո պատրաստ Է վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցություների Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ: Մենք դա հայտարարել են դեռ հակամարտությունից առաջ, և այդ դիրքորոշումը չի փոխվել», - ասել է Գերմանիայի կանցլերը:

Շոլցը հաստատել Է, որ Գերմանիան կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այս շաբաթ ավելի վաղ Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) Կիևին Է հանձնել քսան Dingo անվավոր զրահամեքենա և M1070 Oshkosh երկու տանկային քարշակ:

Հարցազրույցում կանցլերն, այդուհանդերձ, նշել Է, որ միաժամանակ Բեռլինը ջանքեր կգործադրի, որպեսզի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի հակամարտություն թույլ չտա: «Մենք անում ենք մեր ուժերի սահմաններում ամեն բան, որպեսզի կանխենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի պատերազմը: Նման հակամարտությունում ամբողջ աշխարհում միայն պարտվողներ կլինեին», - ասել Է նա:


Loading...