12:27   08-12-2022
Image Description
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ հայտնել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Ըստ ընթացակարգի՝ Թրեյսիի նշանակման հարցը հաջորդիվ պետք է քննարկվի Կոնգրեսի վերին պալատում, քվեարկության օրը դեռևս նշանակված չէ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թրեյսիի թեկնածությունը ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերին:

Loading...