Թուրքական հատուկ ծառայությունները ձևավորվել են ոչ ավել, ոչ պակաս, Հայոց Ցեղասպանությունը իրագործած կազմակերպության՝ «Թեշքիլաթը մահսուսեի» և այլ խմբավորումների կողմից, որին ակտիվորեն մասնակից դարձան նաև չերքեզները: Օսմանյան Թուրքիան աշխատում էր Ցեղասպանության ոճիրին չխառնել իր բանակը: Իթթիհաթականների և Աթաթյուրքի համատեղ «ջանքերով» ստեղծվեց դրանով զբաղվող առանձին կառույց՝ «Թեշքիլաթը մահսուսե»: Այդ հիմքի վրա էլ հետագայում պիտի ձևավորվեին թուրքական հատուկ ծառայությունները:
ԱՍԱԼԱ-ից մինչև քրդեր և Հունաստան. Որտե՞ղ են Թուրքիայի թաքնված ականջներն ու աչքերը: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է թուրքական հատուկ ծառայությունների սկզբնավորման և թիրախների մասին: