18:00   20-12-2022
Վերցրեք ռուս-թուրքական և ռուս-ամերիկյան հարաբերությունները. Իսկ հիմա համեմատեք դրանք .«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Սկզբում Սովետական Միությունն էր, հետո Բրիտանական, Ֆրանսիական, դրանից ավելի վաղ Իսպանական, Պորտուգալական, դրանից ավելի վաղ էլ Ասորական կամ Բյուզանդական կայսրությունը: Այս բոլոր երկրներն էլ ինչ-որ մի պահի սկսել են մահանալ տնտեսապես, քաղաքականապես և ռազմական առումով: Ցավոք սրտի մեր իշխանության մոտ չկա այս համաշխարհային ըմբռնումը: Տպավորություն է, թե գյուղխորհրդի ժողով է և ինչ-որ հարցեր են քննարկում:

Հասարակության մեջ էլ կա մի քննարկում՝ գուցե և Ռուսաստանը գնում է, բայց նրա տեղը զբաղեցնողը լինելու է Արևմուտքի սիրելի Թուրքիան…

Ո՛չ. Վերցրեք ռուս-թուրքական և ռուս-ամերիկյան հարաբերությունները և համեմատեք դրանք, ասում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...