18:00   27-12-2022
Հարց լուծողը մենք ենք, բայց հարմար գնով կբարիշենք. սա են ասում Վարդանյանի միջոցով. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, չգնաց Լավրով-Բայրամով հանդիպմանը, քանի որ վստահ էր՝ այնտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձելու են «ոլորել» հայկական իշխանության «թևերը»: Ռուսաստանի պարտադրանքն արդեն չի էլ վերաբերվում Արցախին: Խոսքն այլևս «Զանգեզուրի միջանցքի» և «ԽՍՀՄ 2»-ին մաս կազմելու մասին է: 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դերն էլ այդ ընթացքում աշխարհին ու Թուրքիային ցույց տալն է՝  Արցախում հարց լուծողը Ռուսաստանն է, բայց հարմար գնով(Սիրիա, Լիբիա, նավթ, գազ....) կարելի է և «բարիշել»: Ռուսաստանում քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն այդքան արագ չի կատարվում, որքան եղավ Վարադանյանի դեպքում: Ակնհայտ է՝ Ռուսաստանն էր այդպես ուզում: Վարդանյանը գուցե իր իղձերի մեջ ազնիվ է և հարկադրված է գնում այս քայլերին՝  հասկանալով Ռուսաստանի ներկայիս իրավիճակը:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է Արցախում, Հայաստանում և տարածաշրջանից դուրս գտնվող իրավիճակի մասին:

Loading...