13:25   24-01-2023
Image Description
Դիլիջանում նորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության
Թողնել մեկնաբանություն

Հերթական զորակոչն է անցկացվել Դիլիջան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջանի համայնքապետարանի, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, և Դիլիջանի համայնքապետարանի կողմից հանձնել են առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներով և քաղցրավենիքով լի փաթեթներ:



Loading...