13:54   24-01-2023
Image Description
«Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ». Իսրայելի նախագահի ցավակցական նամակը՝ Վահագն Խաչատուրյանին
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ զինված ուժերի զորամասի կացարանում տեղի ունեցած ոեւ 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի կապակցությամբ:

Նամակում ասվում է. ««Ձերդ գերազանցություն,

Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:

Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և  շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:

Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն, թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Loading...