12:07   28-01-2023
Image Description
ԱՄՆ դեսպանությունը գոհունակությամբ փաստում է ՀՀ զինված ուժերի հետ խորացող փոխգործակցությունը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ դեսպանությունը դեսպանատան ֆեսյբուքյան էջում գրել է.

«Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։
Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։
Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին»։

Loading...