19:52   31-01-2023
Image Description
ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը բնորոշել է որպես կիսակապակցված և վիրավորական:

«Հանդես գալ Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված, վիրավորական նամակը ստանալուն: Ու պատասխանել դրան՝ չհրաժարվելով էությունից ,- «Թվիթերի» պաշտոնական էջում գրել է նա:

 

 

Loading...