16:25   03-02-2023
Image Description
Քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև գնումների գործընթացներում կիրառվող բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման համաձայնագրի նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը աշխատանքային այցով գտնվել են Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՖՆ ներկայացուցիչները մասնակցել են փետրվարի 1-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների բնագավառի խորհրդատվական կոմիտեի նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև գնումների գործընթացներում կիրառվող բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման համաձայնագրի նախագիծը ինչպես նաև ազգային ռեժիմի կիրառման և գնումների համակարգի ամբողջական թվայնացման հետ կապված հարցեր:
Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գնումների համակարգի թվայնացման նոր ծրագիրը:
Նիստի ընթացքում Հայկական կողմի ներկայացուցիչները առաջարկել են քննարկման առարկա դարձնել նաև ԵԱՏՄ համաձայանագրում գնումների վերաբերող կարգավորումները վերանայելու և դրանք առավել ճկուն դարձնելու հարցերը՝ ներկայացնելով կոնկրետ վերանայումների առաջարկություններ:
Առաջարկներն ընդունվել են կոմիտեի անդամների կողմից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագետների մակարդակում սկսել համաձայնագրում փոփոխությունների կատարման նախագծի մշակման աշխատանքները և դրանք բովանդակային քննարկման առարկա դարձնել կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում:

Loading...