17:05   03-02-2023
Image Description
Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ
Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով
նիստին:

Նա հանդես է եկել
ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի
հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան
90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների,
աճել է ավելի քան 50%-ով
>>։

Վարչապետը կարևորել է նաև պարենային
անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է.

<<Կարծում ենք, որ ապագայում
ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով
համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման
արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը
և ակտիվացնել փոխադարձ առևտուրը>>։

ԵաՏՄ երկրների վարչապետները քննարկել
են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ
է կատարվել ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը,
էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։













Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային
այցն Ալմաթի ավարտվել է:

Loading...