14:03   06-02-2023
Image Description
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը
Թողնել մեկնաբանություն

 Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կուսակցության տարածած հաղորդագրությունից, խորհուրդը համալրվել է նոր անդամներով և անցկացրել նախագահի ընտրություն։

ԼՀԿ Երևանի խորհրդի նոր նախագահ է ընտրվել ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Խորհուրդը, արձանագրելով 2017թ.-ից ի վեր Երևանի ավագանիում գործունեության արդյունավետությունը, որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։

Loading...