14:24   06-02-2023
Image Description
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել
Թողնել մեկնաբանություն

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
«Տեղաբնակ հայերից բնակարանի փլվելու հետևանքով ամուսիններ են զոհվել։ Անունները դեռևս հայտնի չեն, քանի որ հաղորդակցության խնդիրներ կան` հոսանքազրկումներ կան և հեռախոսները շատ ժամանակ չեն աշխատում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել (մայր ու որդի), երկու հայ էլ վիրավորվել է։

Loading...