17:25   06-02-2023
Image Description
Մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով պարգևատրվել են
Թողնել մեկնաբանություն

Այսօր՝ փետրվարի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և ԱՌԿ քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը տեղեկացրել են, որ նոր ձևավորվող կառույցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են՝ համատեղ մշակում են ՆԳՆ ռազմավարությունը և կանոնադրության նախագիծը:

Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով խրախուսվել են: Նրանք պարգևատրվել են «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, ձեռքի ժամացույցներով, նաև տարբեր անվանակարգերում լավագույնի վկայագրերով:


Loading...