17:30   06-02-2023
Image Description
Ջեյհանի նավթային տերմինալը դադարեցրել է աշխատանքը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո. Reuters
Թողնել մեկնաբանություն

Ջեյհանում թուրքական նավթային տերմինալում աշխատանքները դադարեցվել են երկուշաբթի վաղ առավոտյան մոտակայքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, հայտնում է Tribeca բեռնափոխադրող գործակալությունը ՝ հավելելով, որ այս հարցի շուրջ տեղի կունենա արտակարգ խորհրդակցություն:

Թուրքիայի էներգետիկայի ոլորտի մի պաշտոնյա էլ Reuters-ին ասել է, որ երկրաշարժից չեն վնասվել Իրաքից Թուրքիա նավթ տեղափոխող Քերքուկ-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերը, երկուսով էլ նավթի հոսքը շարունակվում է:

Loading...