14:58   07-02-2023
Image Description
Կյանքը շրջափակված Արցախում. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը
Թողնել մեկնաբանություն

Լեռնային Ղարաբաղը գրեթե 2 ամիս է՝ ապրում է արտաքին աշխարհից մեկուսացած վիճակում: Պաշտոնական Բաքուն փաստացիորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը: Մարդիկ չունեն սնունդ և դեղորայք և սովորել են ապրել ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում: BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով կյանքը շրջափակված Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հոդվածի հեղինակը Լիլիթ Շահվերդյանը հոդվածում պատմում է խանութների դատարկ ցուցափեղկերի, սննդամթերքի խանութներում գոյացող հերթերի, մեքենաների վառելիքի պակասի մասին:

Հոդվածում Ալյոնա Մելքումյանի, Սամվել Նարիմանյանի, մայոր Առուշանյանի ընտանիքների օրինակով ներկայացվում է առօրյան շրջափակված Արցախում:


Loading...