09:51   08-02-2023
Image Description
Դեսպան Վարուժան Ներսեսյանը Լեո Դոhերթիին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող ճգնաժամը
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 7-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ՄԹ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոhերթիի հետ։ Դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։

Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունն՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։ Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Այս առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։ Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Loading...