12:03   08-02-2023
Image Description
Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների վտանգավոր վարքը. Ավինյանը՝ շինաղբը թափելու հետևանքով ջրատարի վնասման մասին
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հունվարին դիմել էր ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար:
 
«ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար:
 
Երեկ երեկոյան շինաղբի ապօրինի թափման արդյունքում մայրուղային ջրատարի վնասման պատճառով վթարային ջրանջատում էր կատարվել Երևանի մի շարք հասցեներում:
 
Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ: Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է և պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Ավինյանը:

Loading...