13:03   08-02-2023
Image Description
ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագիրը
Թողնել մեկնաբանություն

ԱԺ նիստում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 3-րդ միջնորդագրի քննարկումը:  

«Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչ 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նա ավելացրեց, որ ընկերություններից մեկի հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր:

Դրա հետևանքով, Վարդապետյանի խոսքով, պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

«Հանցավոր խմբի անդամների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 միլիարդ 83 միլիոն 890 հազար դրամի չափով»,- նշեց Վարդապետյանը:

Loading...