18:00   15-03-2023
Հայկական արմատներ, Ադրբեջանի հետ կապեր, գաղտնի գործակալներ. Ովքե՞ր են նախագահի մյուս թեկնածուները. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Նախկին դիվանագետներ, գիտնականներ, գաղտնի գործակալի համբավ ունեցողներ: Էրդողանի շուրջ մեկ տասնյակ մրցակիցները նախագահական ընտրություններում Թուրքիայում շատ հայտնի չեն: Այդ ցանկում, սակայն, կան և հայտնիները:

Դողու Փերինչեք՝ թուրք ազգայնական, ով վերջին տարիներին հրապարակում է հակահայկական գրքեր, իսկ 60-70 ականերին հայկական դատը պաշտպանողներից էր:

Ջեմ Ուզան՝ ի տարբերություն մյուսների, լավ ճանաչված է, հարուստ ընտանիքի զավակ, գործարանների սեփականատեր, ով ունի նաև մեծ մեդիա կայսրություն:

Նախագահական ընտրարշավին մասնացում է նաև Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեդ Օզալը: Երբ մահացավ նրա հայրը, Ահմեդը հայտարարեց, որ նրան թունավորել են:

Սինան Օղանը Իգդիրից է, Ադրբեջանի հետ ամենասերտ կապված թեկնածուն: Աշխատել է Ադրբեջանի համալսարաններից մեկում, անգամ պարգևատրվել մեդալով: Ազատ տիրապետում է ռուսերենին, սովորել է Մոսկվայում: 

Ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի՝ Թուրքիայում իսկական քաղաքական գործիչը պետք է լինի հակահայ, հակահույն, և հակաքուրդ:

Loading...