14:04   16-03-2023
Առանց որևէ շեղումի. Jenny aser-ում նկարը դառնում է իրականություն. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

«Ժենին ես եմ, իսկ aser Աստվածաշնչյան խոսք է՝ նշանակում է երանելի»: Այսպես ստեղծվեց Jenny aser ատելյեի անվանումը: Իսկ նախապատմությունը, թե ինչպես Ժենյա Վարդանյանը սկսեց զբաղվել կարուձևով պատահականություն էր: Չկար որոշում, չկար նպատակ: Միայն դպրոցն ավարտելուց հետո կարծես սկսեց քայլ-քայլ առաջ գնալ: իր ձեռքով կարված առաջին պատվերը ընկերուհու պատվիրած շրջազգեստն էր: Այսօր արդեն պատվերները գալիս են նաև աշխարհի տարբեր երկրներից: Իհարկե դժվար է հեռավորության վրա ամեն ինչ կատարյալ ստանալ, բայց անհնար չէ:

Loading...